ԱՄՆ-ն վերջնագիր ներկայացրեց Ադրբեջանին՝ սանկցիաներ կկիրառենք, եթե չհարգես միջազգային խաղի կանոնները․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Օրինագիծը պահանջում է նաև զեկույց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, ներառյալ՝ ապօրինի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ: Ինչպե՞ս եք գնահատում օրինագծի ընդունումը, ի՞նչ նշանակություն ունի և ի՞նչ արդյունք կարող է տալ։

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ուզում է ասել Ադրբեջանին և Թուրքիային, որ հանցագործությունը ժամկետ չունի, հանցագործությունը կպատժվի։ Եթե լսում եք՝ ինչ են ասում լկտիաբար, Ալիևն ասում է, թե ինչ արել է, ճիշտ է արել, Մինսկի խումբը 30 տարում ոչ մի լուծում չի տվել, բայց Կոնգրեսն ու ԱՄՆ-ն ինչ են ասում, սա համահունչ է Բայդենի ուղերձին, որ ինքը շնորհավորեց Հայաստանի անկախության 30-ամյակը, որտեղ ևս Բայդենը նշել էր այդ նույն հարցերը։ Պետքարտուղարի ուղերձում ևս կարելի է գտնել այս նույն հարցերը։ Ի՞նչ է ասում ԱՄՆ-ն՝ և՛ կառավարությունը, և՛ Կոնգրեսը, ասում են՝ այն հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանն այս մեծ՝ երկրորդ պատերազմի ժամանակ, չեն մոռացվել, պատասխան կտան։

Կոնֆլիկտների լուծման երեք սկզբունք կա ընդունված՝ ուժի չկիրառում, ինքնորոշում, տարածքային ամբողջականություն։ Իրենք ասում են՝ Ադրբեջա՛ն, երբ դու նշել ես, թե տարածքային ամբողջականությունը վերականգնել ես, ուժով դա անելու իրավունք չունեիր, ուժի կիրառումը հանցագործություն է։ Դա պատասխան է նաև Լավրովին, որ Ադրբեջանի ձերբակալած գերիները նոյեմբերի 9-ից հետո են գերեվարվել, ո՛չ, նրանք գերիներ են, որոնք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստան։ Մի քանի մեսիջ կա՝ մարդու իրավունքների, հանցագործությունների, որոնք Ադրբեջանը կատարել է և չի պատժվել, և ես ասում եմ մեր հասարակությանը՝ այստեղ են մեր բարեկամները, նրանք են բարեկամները, ովքեր այդ հարցերը բարձրացնում են։

-Խնդրեմ՝ ասացեք, ի՞նչ կարևորության հարցեր է բարձրացնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը դրանք են՝ հետաքննություն վարել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, ներառյալ՝ ապօրինի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ:

-Գիտեք՝ ինչն է մեզ համար կարևոր․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երբեք չէր գրի այդ բառը՝ ֆոսֆորային ռումբերի օգտագործում՝ առանց իրենց հատուկ ծառայությունների ինֆորմացիայի։ Ուրեմն՝ իրենք ստուգել են, դա կա և այդ զեկույցի մեջ մտցրել են։ Մեր հասարակությունը պետք է հասկանա՝ դրանք լոկ խոսքեր չեն, և մենք էլ ուրախանում ենք, ո՛չ, իրենց հատուկ ծառայություններին մինչ այդ հարցում են արել, ստացել են այդ ապացույցները, հետո ներառել են այդ տեքստում։

-ԱՄՆ-ն աշխարհում այն բացառիկ պետություններից է, որ կարող է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառել, և Բաքուն մեծ վնասներ կկրի՝ հակադրվելով Արևմուտքի դիրքորոշմանը ԼՂ հարցում։ Կարծում եք՝ այդ ուղղությա՞մբ կգնա ԱՄՆ-ն, թե՞ կփորձեն լուծում գտնել։ Այսպիսի տեղեկություն կա ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ պետքարտուղարն այս շաբաթ երկկողմ հանդիպումներ է ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և առաջարկ է անելու։ Այս օրերին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը։ Ի՞նչ առաջարկի մասին կարող է խոսք լինել, ԼՂ հարցի «կիպրակա՞ն» մոդելի առաջարկ, թե՞ այլ։

-Իմ կարծիքով՝ Նյու Յորքում գլխավոր խնդիրը կլինի՝ համոզել, ստիպել, որ Ադրբեջանը նստի բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանն առանձին համանախագահող երկրների դեսպանների հետ կհանդիպի, Հայաստանը ևս առանձին կհանդիպի, բայց գլխավոր նպատակն է ԱՄՆ-ի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում սկսվեն բանակցություններ։ Իմ կարծիքով՝ գլխավորն այն չի լինի, որ տարբերակ առաջարկեն և Ադրբեջանը ասի՝ «ո՛չ» կամ «այո՛», կամ մենք պատասխանենք այդ հարցին։ Գլխավորը՝ ստիպել, որ Ադրբեջանը համաձայնվի։ Շատերը չգիտեն, որ առանց Հայաստանի կամ Ադրբեջանի Մինսկի խումբը չի կարող վերսկսել բանակցային պրոցեսը։ Փաստը, որ Ալիևը ստիպված լինի նստել սեղանի շուրջ, մեծ հաղթանակ է միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար։ Երկրորդը՝ նշանակություն չունի, թե մեզ ինչ տարբերակ կառաջարկեն, դուր չգա, կասենք՝ համաձայն չենք, գլխավորը բանակցային պրոցեսը սկսվի կարգավիճակի օրակարգով։ Այստեղ մի վտանգ կա՝ շատ կոշտ ադրբեջանամետ քաղաքականություն է շարունակում վարել ՌԴ-ն։ Ի՞նչ են ասում՝ մենք ձեզ հետ համաձայն ենք՝ վերսկսել բանակցությունները, բայց կարգավիճակը հետին պլան մղենք, առաջ բերենք հումանիտար և վստահության հարցերը։

-ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարեց, որ կա նպատակ համանախագահների՝ տարածաշրջան, այդ թվում՝ Ղարաբաղ այց կազմակերպել։ Սակայն կան նաև տեղեկություններ, որ Ադրբեջանը պահանջում է համանախագահներից ԼՂ այցելել Աղդամի կողմից, ոչ՝ Լաչինի, թերևս, դրա տակ որոշակի իմաստ դնելով։ Ինչ եք կարծում՝ ի՞նչ որոշման կգան կողմերը, ինչպե՞ս կարող է պրոցեսը սկսվել։ Ադրբեջանի դիմադրությունը ջարդելու տարբերակ կարո՞ղ է լինել Թուրքիայի հետ աշխատանքը՝ նույն ԱՄՆ-ի կողմից, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններ են։

-Կարող եմ ասել, որ Թուրքիան և ԱՄՆ-ն այսօր դաշնակիցներ չեն։ ԱՄՆ-ն շատ դժգոհ է Թուրքիայի քաղաքականությունից, Էրդողանն ու Պուտինը պետք է հանդիպեն Մոսկվայում։ Մոտ օրերս պլանավորում են S-400-ների նոր խմբաքանակ գնել։ Դա անընդունելի է ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ն ասաց՝ եթե հին ունեցածը չեք ուղարկում ՌԴ, պատժամիջոցներ կկիրառենք։ Ուրեմն՝ իրենք դաշնակից չեն։ Մյուս կողմից էլ՝ եթե Ադրբեջանը խոչընդոտ լինի Մինսկի խմբի բանակցային պրոցեսի վերսկսկմանը, ԱՄՆ-ն կսկսի պատժամիջոցներ կիրառել։

Կոնգրեսի այս որոշումը, վերջին ժամանակների պրոցեսները վերջնագիր են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին՝ «Դու սկսո՞ւմ ես հարգել միջազգային խաղի կանոնները, եթե չես սկսում, մենք պատժամիջոցներ ենք կիրառում քո դեմ»։ Մեզ համար կարևոր են ԱՄՆ-ի պատժամիջոցները Ադրբեջանի դեմ։ Եթե ՌԴ-ն շատ ուժեղ սկսի պաշտպանել Ադրբեջանին, կսկսի տապալվել այդ երկիրը։ ՌԴ-ի ռեսուրսը շատ սահմանափակ է հիմա, ես կողմնակից չեմ, որ ՌԴ-ն տապալվի, բայց եթե ՌԴ-ն այս աստիճանի դուրս գա հայ ժողովրդի դեմ, պարզ է՝ կտապալվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան