ՊՆ զորամիավորումում քննարկվել են խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերը
Սեպտեմբերի 23-ին N զորամիավորումում անցկացվել է զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, իրավաբանների, հոգեբանների և հոգևոր սպասավորների հավաք-խորհրդակցություն. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ներկայացվել են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին և իրավաբանական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, քննարկվել են դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը, մշակվել են նոր մոտեցումներ։