Միլիոններ ծախսող ադրբեջանական լոբբին չկարողացավ հասնել նրան, որ Կոնգրեսի գեթ մեկ անդամ դեմ արտահայտվի այս փոփոխություններին․ Արամ Համբարյանը՝ հայ ռազմագերիներին վերաբերող օրենքի մասին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Կարևոր է, որ Վաշինգտոնում միլիոններ ծախսող ադրբեջանական լոբբին չկարողացավ հասնել նրան, որ Կոնգրեսի գեթ մեկ անդամ դեմ արտահայտվի այս փոփոխություններից որևէ մեկին: Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացված ուղղմանը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և կոչ է անում զեկույց կազմել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակիչների դեմ արգելված զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին։

«Անցած մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը պաշտպանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ առաջնահերթությունների վերաբերյալ ընդունված օրենսդրությունը։ Փոփոխություններով կոչ է արվում Միացյալ Նահանգներին՝ հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները,  պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին, պահանջել ԱՄՆ-ի՝ Արցախին ուղղված օգնության վերաբերյալ զեկույց, արգելել Թուրքիայի ռասիստական «Գորշ գայլերի» գործունեությունը, դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- ասաց նա։

Ըստ Արամ Համբարյանի՝ իրենց նպատակն է՝ տեսնել այս ամենի օրենքի ուժ ստանալը, այնուհետև իրականացումը՝ որպես ԱՄՆ քաղաքականություն:

«Դա կպահանջի Հայ դատի հանձնախմբի և մեր կոալիցիոն գործընկերների շարունակական աշխատանքը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի ներկայացրած ուղղումը։ Փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Նշվում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ դրանք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:

Փոփոխությունը սատարել են նաև Ջեքի Սփիրը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոնը, Յան Շակովսկին, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամորտին և Դինա Տիտուսը:

Հռիփսիմե Հովհաննիսյան