Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Շուշիի գրավումից հետո Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։ Այժմ էլ ապամոնտաժվել և հեռացվել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի քանդակների պուրակի ցուցանմուշները: Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որոնցից առաջինում երևում են Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակում գտնվող քանդակները, …

