Թուրքիան հայտարարել է, որ Հունաստանի քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը՝ վնասելով ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին 

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Հունաստանի առավելապաշտությունը տարածաշրջանում ծովային և օդային սահմանների որոշման գործում հակասում է միջազգային նորմերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրք դիվանագետի խոսքով՝ Հունաստանի իշխանությունները թշնամական քաղաքականություն են վարում Թուրքիայի նկատմամբ, սպառազինություններ մրցավազք են սկսել ու փորձում են Անկարային մեկուսացնել։ Բիլգիչն անդրադարձել է Ֆրանսիայի և Հունաստանի ստորագրած պաշտպանական համաձայնագրին։

«Աթենքի ծովային և օդային սահմանների խնդրի վերաբերյալ  պնդումները հակասում են միջազգային իրավունքի պահանջներին և միջազգային մակարդակում քննադատության տեղիք են տալիս՝ հակառակ ՆԱՏՕ-ի շահերին: Անկարայի դեմ թշնամական ռազմական դաշինքներ կազմավորելու միջոցով շահերը առաջ տանելու փորձը դատապարտված է ձախողման», – ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյան:

Նա նշել է, որ Հունաստանի ջանքերն անիմաստ են ու միայն ամրապնդում են Անկարայի վճռականությունը Էգեյան ու Միջերկրական ծովերում իրավունքերի պաշտպանման, այդ թվում՝ Հյուսիսային Կիպրոսի շահերի աջակցության գործում։

«Աթենքի համագործակցությունից հրաժարումը ռազմականացման համար, առաջին հերթին հարված է հասցնում հենց Հունաստանի ու ԵՄ-ի շահերին, վտանգ է պարունակում խաղաղության ու կայունության համար»,- ասել է թուրք դիվանագետը։

Էմմա Չոբանյան