ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Բրուտյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Բրուտյանն ազատվել էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

