Երեխաների ներկայությամբ դանակը պահեց վզիս․ հոկտեմբերի 1-ը Կանանց բռնության դեմ պայքարի ազգային օրն է

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեխաների ներկայությամբ դանակը պահեց վզիս, ասացի՝ լավ, ուզում ես սպանես՝ սպանի, բայց երեխաների ներկայությամբ ինչի՞ ես անում։ Ասաց՝ երեխաները պետք ա տենան, որ քո նման մայրը իրավունք չունի ապրի, Factor TV-ի հետ զրույցում պատմում է Նաիրա Հայրապետյանը։

Հորը միայն դստեր բղավոցն է սթափեցրել, իսկ որդին կուչ է եկել անկյունում։ Ուղիղ 11 տարի Նաիրա Հայրապետյանը ստիպված է եղել ապրել բռնարար ամուսնու հետ։ Արդեն 4 տարի է՝ ամուսնալուծված է, բայց ապրած ծանր օրերի մասին հիշելիս էլի լարվում է։ Արդեն նախկին ամուսնու հետ կյանքը կապել է 25 տարեկանում, մինչ այդ 5 տարի ճանաչել են միմյանց, բայց, փաստորեն, լավ չի ճանաչել, ասում է։ Առաջին կապտուկները Նաիրան ստացել է ամուսնության հենց առաջին տարում, առաջնեկի 40 օրականը չլրացած։ Ամուսնու՝ պարբերաբար դարձած ծեծին, նվաստացումներին ու տանջանքներին ի պատասխան Նաիրան ստիպված է եղել միշտ ժպտալ փողոցում նրա կողքով քայլելիս՝ մարդկանց պետք է ցույց տար, որ ինքը երջանիկ կին է։ Կողակիցը՝ Համլետ Հայրապետյանը չէր ներում նաև իրեն առանց ջան-ի դիմելաձևը։ 

Հարվածից հետո վայրկյանների ընթացքում կնոջ այտուցված դեմքը տեսնելով, ամուսինը նրան հիվանդանոց է տեղափոխել, իսկ ճանապարհին անգիր սովորեցրել սցենարը, որ կինը պետք է ասեր ոստիկանների ներկայությամբ, մասնավորապես, որ կապտուկները ստացել է լոգասենյակում ընկնելու հետևանքով։

Ծեծը հաճախ եղել է երեխաների ներկայությամբ, երբեմն՝ բաժին հասել նաև երեխաներին։ Դժոխք դարձած կյանքը փոխելու համարձակություն Նաիրան ձեռք է բերել միայն աշխատանքի անցնելուց հետո։ Բայց անգամ ամուսնալուծությունից հետո  արդեն նախկին ամուսինը նոր խնդիր է ստեղծել։ Դպրոցից խաբեությամբ տարել է դստերը ու թույլ չի տվել մոր մոտ վերադառնալ։ Խնդիրը իրավական ճանապարհով լուծելու փորձերն առայժմ արդյունք չեն տալիս։ Գործերը կարճվում են անհասկանալի պատճառներով, ասում է զրուցակիցս։ 

Նաիրան հույսը չի կորցնում, որ մի օր կկարողանա երեխային վերադարձնել։

Հայաստանում, ըստ ոստիկանության տվյալների, միայն 2021թ-ի 8 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 314 դեպք, որից 5-ի դեպքում բռնության ենթարկվողը ամուսինն է եղել, 211-ի դեպքում բռնության է ենթարկվել կինը, 29-ի դեպքում ծնողն է բռնության ենթարկել զավակին, իսկ 39-ի դեպքում զավակը ծնողին։ 314 դեպքից 74-ով հարուցվել է քրեական գործ։

Արաքսյա Մարտիրոսյան, Հերմինե Չիլինգարյան, Օֆիկ Խաչատրյան, Անահիտ Բաբայան․․․․ցանկը մեծ է, ավելի քան 80 կին, վերջին 11 տարիների ընթացքում սպանվել են՝ ընտանիքում բռնության ենթարկվելով։ Նրանց անունները կարմիր ժապավենների վրա դաջված տեղ են գտել Գլխավոր պողոտայի պուրակում։ Նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայինն է՝ առիթը հոկտեմբերի 1-ը, որ 2010թ-ից կոալիցիան հռչակեց որպես «Կանանց դեմ բռնության ազգային օր»։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը միավորում է ոլորտում աշխատող 13 կազմակերպություն, ամեն տարի այս օրը իրազեկման ակցիաներ է իրականցնում, այսօր նաև բաց նամակ են հանձնել վարչապետին՝ շեշտելով կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի մեխանիզմների բարելավման ուղղությամբ հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ 

Դեռևս 2019թ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնեց օրենքի լրամշակման գործընթաց, որն այդպես էլ մնաց անավարտ։ Միջազգային փորձի ուսումնաիսրության հիման վրա, հիմա առաջարկում են գնահատման գործիքները վերանայել։ Հայաստանում գործող օրենքում, օրինակ,  զուգընկերային հարաբերությունները չեն դիտարկվում որպես ընտանեկան հարաբերություններ և այդ կանայք անհրաժեշտ պաշտպանություն չեն կարողանում ստանալ, իսկ դեպքերը բազմաթիվ են։ 

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետք է նաև ավելի մեծ լիազորություն  տրվի ոստիկանությանը, որպեսզի բարձր վտանգավորության աստիճան ունեցող դեպքերում պաշտպանական անհետաձգելի միջամտության որոշումը ավելի շուտ կայացվի, ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Բռնության զոհերը կարող են դիմել կամ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարով, կամ կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ ՝099-887 808 հեռախոսահամարով։ Գաղտնիությունն ապահովվում է, կենտրոն դիմած կանայք ստանում են թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական ու իրավական աջակցություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կացարանով են ապահովվում։ Հայաստանում երկու ապաստարան կա բռնության ենթարկված կանանց համար, որը պատկանում է Կանանց աջակցման կենտրոնին։ Պետությունը ևս պետք է ստեղծեր նման հաստատություն, սակայն չգիտես ինչու՝ հապաղում է այդ հարցում։

Հայաստանում 2020թ-ի տվյալներով  1043 հոգի հաշվառված է որպես բռնարար, ուշագրավ է, որ նրանցից 121-ը, ըստ ոստիկանության, կանայք են, 3-ն էլ` անչափահաս։ Ամենից շատ ահազանգեր են լինում Երևանից, Արմավիրի և Արարատի մարզերից։ ՍՐանք միայն գրանցված դեպքեր են, բայց բազմակի անգամ ավելի են չբարձրաձայնված դեպքերը։ Այսօր էլ Հայաստանում վիճակագրությունը մտահոգիչ է՝ յուրաքանչյուր ամիս, առնվազն 1 կին սպանվում է ամուսնու կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան