ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին գումարեց արտահերթ նիստ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձեւի, պատկանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը: Խմբակցությունը գրավոր դիմել եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի …

