ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Էլ Դորադո շրջանում «Քալդոր» հրդեհի պատճառով ավելի քան 30․000 մարդ է տարհանվել։ Այս մասին ասված է նահանգապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Հրդեհի մակերեսը, որը սկսվել էր օգոստոսի կեսերին Քալիֆորնիայի արևելքում գտնվող Սիերա Նևադա լեռնային շրջաններում, երկուշաբթի գերազանցել է 700 քառակուսի կմ-ը։ Կրակը սկսել է մոտենալ բնակավայրերին։ Արդյունքում նահանգի իշխանությունները ստիպված են եղել …

