Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին դեկտեմբերի 22-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն …