Իրանի ԱԳՆ-ն՝ թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մենք մեր հարևան պետություններին ինչպես բարեկամական, այնպես էլ տարբեր ուղիներով ասել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի անօրինական ներկայությունն իր սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է «ԻՌՆԱ»-ն։

Նա հավելել է, թե Պարսից ծոցի հարավային տարածաշրջանից մինչև Իրանի հյուսիսային հարևաններ, որտեղ էլ մուտք է գործել սիոնիստական ռեժիմը, «իրավիճակը խաթարվել է ահաբեկչությամբ և դավադրություններով»:

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի վերջին զորավարժություններին՝ Խաթիբզադեն ասել է, որ նման վարժանքներ պարբերաբար իրականացվում են տարբեր երկրների կողմից, և որ դրանք բնական են, եթե այդ մասին տեղեկացվում են հարևան պետությունները:

«Իրանն ամեն անգամ հայտարարում է իր զորավարժությունների մասին ընկերներին և հարևան երկրներին»,- ասել է նա՝  հավելելով, որ նման վարքագիծը ցույց է տալիս պետությունների հասունությունը:

Տաթև Ֆռանգյան