ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի զինվորականների միջև բոլոր շփումները դադարեցվում են

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանը նոյեմբերի 1-ից կդադարեցնի Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) մշտական ներկայացուցչության և այլ մարմինների աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների՝ մենք դադարեցնում ենք մեր մշտական առաքելության՝ ներառյալ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը, հավանաբար, նոյեմբերի 1-ից կամ, գուցե, դա տևի ևս մի քանի օր»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ այժմ կողմերի միջև չկա զինվորականների գծով ոչ մի շփում։

«Եթե ՆԱՏՕ-ի անդամները որևէ հրատապ խնդիր ունենան, նրանք կարող են այդ հարցերով դիմել Բելգիայում մեր դեսպանին, որն ապահովում է Ռուսաստանի և Բելգիայի Թագավորության միջև երկկողմ հարաբերությունները»,- հավելել է ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ Դաշինքը չեղյալ էր հայտարարել Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը և թույլտվությունների թիվը հասցրել 10-ի: Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ այս որոշումը չի բացատրվել Ռուսաստանին: Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան «այլևս չի ձևացնի, թե մոտ ապագայում հարաբերություններում որևէ փոփոխություն հնարավոր է»:

Տաթև Ֆռանգյան