Բաքուն համարժեք կպատասխանի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում Երևանի ցանկացած դրական քայլին: Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կատարի իր գործընկեր Մուհամեդ բեն Աբդելռահման ալ-Թանիի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը: «Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային հարաբերությունների [Հայաստանի հետ] աստիճանական կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի …

