Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ոչ ոք «չի կարող խոսել սպառնալիքի և թելադրանքի լեզվով»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ոչ ոքի թույլատրված չէ Բաքվի հետ խոսել սպառնալիքի ու պարտադրանքի լեզվով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Պատերազմից առաջ և դրա ընթացքում, ինչպես նաև պատերազմից հետո որոշները փորձում էին և շարունակում են մեզ սպառնալ։ Սակայն նրանց բոլոր ջանքերն ապարդյուն էին»,- ասել է Ալիևը Արցախի գրավյալ Վարանդա այցելության ժամանակ։

Նա նշել է, որ «ոչ ոք չի կարող Ադրբեջանի կամքը կոտրել»։

«Մենք չենք զիջի մեր արժանապատվությունը, հպարտությունն ու անկախությունը։ Բոլորը գիտեն՝ որտեղ են նրանք, որոնք փորձում էին մեզ սպառնալ։ Դա պետք է դաս լինի բոլորի համար։ Ոչ ոք Ադրբեջանի հետ չի կարող խոսել թելադրանքի, սպառնալիքի լեզվով»,- ասել է Ալիևը՝ չմանրամասնելով, սակայն, թե ում կամ որ երկրներին նկատի ունի։

Էմմա Չոբանյան