Սյունիքի մարզի Փելա սարի մի հատվածն անցել է ադրբեջանական վերահսկողության տա՞կ․ Կապանի համայնքապետը պնդում է, մարզպետը՝ հերքում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Նրա խոսքով՝ երկու օր առաջ ռուս սահմանապահներն իջեցվել են այդ դիրքից:

«Մեզ համար սարի այդ ճանապարհը միջդիրքային ուղի էր ծառայում, գյուղացիներն օգտագործում էին անտառ գնալու և վառելափայտ գտնելու նպատակով։ Տարիներ առաջ այդտեղ ՀՕՊ զորամաս է եղել, հետո ժամանակի ընթացքում այդ ճանապարհահատվածը սկսեցինք օգտագործել և՛ մենք, և՛ ադրբեջանական կողմը։ Հիմա լրիվ իրենցն է, փակել են մեզ համար»,- նշեց համայնքապետը։ Թե երբ ու ում միջև է այսպիսի պայմանավորվածություն ձեռք բերվել, Փարսյանն ասաց, որ տեղյակ չէ։

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից։ Նա ասաց․ «Նման բան չկա, սուտ բաներ են», սակայն այլ հավելյալ տեղեկություններ չհայտնեց։ Մեր ճշտող հարցին՝ իսկ տեղեկությունը փորձե՞լ են հստակեցնել, մարզպետը բացասական պատասխան տվեց։

 

Ռոզա Վարդանյան