Կասպից ծովում անհայտ լողացող միջոցները փորձել են հատել Ադրբեջանի սահմանը․ սահմապահները նախազգուշական կրակ են բացել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է Կասպից ծովում երկրի ջրային սահմանը հատելու փորձի և նախազգուշական կրակ բացելու մասին:

«Հոկտեմբերի 16-ին ժամը 23:00-ի սահմաններում պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության տեխնիկական դիտակետում հայտնաբերվել և հսկողության տակ է վերցվել երեք անհայտ թիրախ, որոնք հարավային ուղղությամբ մուտք են գործել Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրեր և շարժվել դեպի հյուսիս»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ այդ ուղղությամբ անմիջապես ուղարկվել են սահմանապահ պարեկային նավեր՝ լողացող միջոցները բռնելու համար: Տեղեկացվում է, որ նրանց հաջողվել է կանխել անհայտ լողացող միջոցների հետագա տեղաշարժը:

«Հետապնդման ընթացքում սահմանապահ պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել օրինախախտների ուղղությամբ: Այնուհետև օրինախախտները ջուրն են գցել իրենց բեռն ու հակառակ ուղղությամբ նավարկել՝ լքելով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրերը Կասպից ծովում»,- նշում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը:

Հաղորդվում է, որ բեռը դուրս է բերվել ջրից: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 23.780 տուփ ծխախոտ՝ մոտ 59.000 դոլար արժողությամբ:

Տաթև Ֆռանգյան