Մայիսի 26-ի առավոտյան ոստիկանության Ստեփանավանի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գյուլագարակ գյուղի մթերային խանութից գողություն են արել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Օպերատիվ խումբը մեկնել էր Գյուլագարակ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ ինքնությունը չպարզված անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ անցք են բացել խանութի թիթեղյա պատի մեջ, մտել ներս և հափշտակել տարբեր …

