Բավրայից ոչ հեռու կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: