Ողբերգական պատահարների վիճակագրությունը չհամալրելու նկատառումով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է տրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերաբար վկայագրելու միասնական համակարգ ձևավորել։ Գազաբալոններ տեղադրող բոլոր ընկերություններն ու անհատները, որոնք ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը, պետք է ունենան լիցենզիա: Տեղադրված գազաբալոններն էլ պետք է վկայագրվեն, իսկ տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան։ Յուրաքանչյուր գազաբալոն ունի արտադրողի կողմից …

