Ստամբուլի քաղաքապետ Իքրեմ Իմամօղլուն մասնակցում է Էրդողանի կողմից մերժված Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովին

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական քաղաքական մրցակիցն է 2023 թվականին կայանալիք ընտրություններում, մասնակցում է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվող COP26 համաշխարհային կլիմայական գագաթնաժողովին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ստամբուլի քաղաքապետարանի խոսնակ Մուրատ Օնգունը հայտնել է, որ քաղաքապետ Իմամօղլուն մասնակցելու է Գլազգոյում երկու առանձին պանելային քննարկումների։ Նա ներկայացնելու է Ստամբուլը։

Ուշագավ է, որ այս հայտարարությունը հաջորդում է Էրդողանի՝ Գլազգո այցի չեղարկմանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը չեղարկել էր իր այցը Գլազգո՝ անվտանգության չափորոշիչների հետ կապված խնդիրների պատճառով։

«Կան անվտանգության որոշակի չափորոշիչներ, որոնք մենք խնդրել էինք Գլազգոյի գագաթնաժողովից առաջ։ Դրանք չափորոշիչներ են, որոնք միշտ կիրառվում են մեր և մյուս բոլոր առաջնորդների համար արտասահմանյան այցերի ընթացքում։ Բայց մեզ կազմակերպիչները վերջին պահին ասացին, որ չեն կարող դրանք բավարարել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Իմամօղլուն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է։ Նա հաղթեց 2019 թվականի Ստաբուլի քաղաքապետի ընտրություններում՝ ստանալով ձայների 54 տոկոսը։ Այսօր էլ, տարբեր սոցհարցումների համաձայն, նրա վարկանիշը շարունակում է բավական բարձր լինել՝ ի տարբերություն նախագահ Էրդողանի։

Էմմա Չոբանյան