Դավիթ Տոնոյանի քրգործով ԱԱԾ-ն ձերբակալել է վկայի կարգավիճակով հարցաքննված ՊՆ 2 պաշտոնյայի․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ: Պաշտպանության կողմն ունի նաեւ այլ տեղեկություններ նշված երկու անձանց ձերբակալելու «առիթների» վերաբերյալ, որոնք այս պահին հանրայնացնելը նպատակահարմար չենք համարում:

Այս գործելաոճը պաշտպանական կողմի մոտ խորացնում է առկա լուրջ մտահոգությունները՝ ցանկացած, այդ թվում նաեւ օրենքով արգելված մեթոդներով նախաքննությունը ԱԱԾ-ի նախընտրած ուղենիշով տանելու, Դավիթ Տոնոյանին, որքան հնարավոր է, երկար ժամանակ կալանքի տակ պահելու եւ արդեն իսկ փլուզված գործի՝ հիմնավոր լինելու պատրանք ստեղծելու վերաբերյալ:

Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ ԱԱԾ-ի տարածած այն հայտարարությանը, որ մատակարարումից որոշ ժամանակ անց ձեռք բերված հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն իբր ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ կապակցությամբ պետք է նշել, որ նշված տեղեկությունը առավելապես կրում է մանիպուլյատիվ ապակողմնորոշիչ նշանակություն, քանզի այն հերքվել է նույն քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված տվյալներով, մասնավորապես՝ ըստ քրեական գործի նյութերի՝ հիշյալ հրթիռների մի մասը ոչ միայն կիրառվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում, այլ նաև դրանից առաջ՝ ուսումնական վարժանքների ժամանակ, իսկ դրանց անորակ լինելու, մարտական խնդիրներ չկատարելու մասին գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել:

Տեղին ենք համարում հիշեցնել նաև ՀՀ վարչապետի՝ վերջերս Ազգային ժողովում արված հայտարարությունն այն մասին, որ սույն քրեական գործը հարուցվել է վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ միջազգային բոլոր զեկույցներն արձանագրում են, որ առանց քաղաքական կամքի առկայության այս կարգի գործերը չեն կարող բացահայտվել եւ բացահայտման ուղղությամբ գնալ:

ՀՀ վարչապետին և նրա ենթակա կառույցին առաջարկում և հորդորում ենք իսկապես դրսեւորել քաղաքական կամք՝ գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Այդ օբյեկտիվությունն ապահովելուց հետո միայն կանդրադառնանք անկախ փորձաքննության աջակցությամբ նախաքննության մարմնին զինամթերքի պիտանելիության, արտադրության եւ պահպանման ժամկետների, ինչպես նաեւ «շուկայական գին» հասկացությունը պարզաբանելուն»։