Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ, պրոֆեսոր Սանտյագո Մաս-Կոման պատմել է, թե ինչու կարող են շարունակել աճել կորոնավիրուսով վարակման դեպքերը՝ նույնիսկ զանգվածային պատվաստումների դեպքում։ Այս մասին գրում է «Լենտա»-ն։ Նրա խոսքով՝ մարդիկ սխալմամբ կարծում են, որ երկու չափաբաժնով պատվաստումն իրենց վերջնականապես կպաշտպանի COVID-19-ով վարակվելուց։ Արդյունքում պատվաստվածները սկսում են անտեսել անվտանգության կանոնները։ «Ձմռանը, ցածր ջերմաստիճանի սկսվելուն պես, …

