ԱՀԿ մասնագետը բացատրել է, թե ինչու է աճում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ, պրոֆեսոր Սանտյագո Մաս-Կոման պատմել է, թե ինչու կարող են շարունակել աճել կորոնավիրուսով վարակման դեպքերը՝ նույնիսկ զանգվածային պատվաստումների դեպքում։ Այս մասին գրում է «Լենտա»-ն։

Նրա խոսքով՝ մարդիկ սխալմամբ կարծում են, որ երկու չափաբաժնով պատվաստումն իրենց վերջնականապես կպաշտպանի COVID-19-ով վարակվելուց։ Արդյունքում պատվաստվածները սկսում են անտեսել անվտանգության կանոնները։

«Ձմռանը, ցածր ջերմաստիճանի սկսվելուն պես, մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն փողոցներում, ինչն իր հերթին կմեծացնի փակ տարածքներում՝ ռեստորաններում, բարերում և այլուր վարակվելու վտանգը»,- ասել է պրոֆեսորը:

Մաս-Կոման հավելել է, որ պատվաստումից հետո արտադրված հակամարմինները պահպանվում են միայն որոշ ժամանակով: Օրինակ՝ դրանց առաջացումը կարող է տևել մի քանի ամիս: Պրոֆեսորը բացատրել է, որ մարդու մարմնում ձևավորվում են հիշողության բջիջներ, որոնք կարող են ճանաչել կորոնավիրուսը։

Այնուամենայնիվ, «դելտա» շտամի բարձր վարակելիության պատճառով մարդու օրգանիզմը ոչ միշտ է հասցնում ժամանակին ճանաչել վտանգը և աշխատել՝ սկսելով վիրուսը չեզոքացնող հակամարմիններ արտադրել, նշել է փորձագետը։ ԱՀԿ-ի համաճարակաբանն ընդգծել է, որ մինչև հիմա COVID-19-ի ոչ մի շտամ չի հայտնաբերվել, որը վարակելիությամբ կգերազանցի «դելտա»-ին։

Տաթև Ֆռանգյան