Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից, նրա փոխարեն պատգամավոր կդառնա Թաթուլ Կրպեյանի դուստրը

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Գորիս խոշորացված համայնքում հաղթանակ տարած Առուշ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից։ Առուշանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր նրա անունից հաղորդագրություն է տարածվել, որում, մասնավորապես նշվել է. «Ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել՝ հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրության։ Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է»։

Առուշ Առուշանյանը հուլիսի 16-ից կալանքի տակ է։ Նա մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:

Հիշեցնենք, որ մինչ այս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր էր դրել, իսկ դաշինքի ընտրական ցուցակում նրան հաջորդում է Առուշանյանը։ Այս պարագայում, երբ նա ևս հրաժարվում է օրենսդիր աշխատանքից, պատգամավորի մանդատը պետք է անցնի ցուցակի հաջորդ համարին։ Ըստ այդմ, Ազգային ժողով է գործուղվելու Ասպրամ Կրպեյանը, որը Թաթուլ Կրպեյանի դուստրն է։

Մերի Մարտիրոսյան