Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ …

