Մահացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհու մահվան կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել ընտանիքի անդամներին, արվեստասեր հանրությանը:

«Անհուն թախիծ և անասելի ցավ ենք ապրում. այլևս մեզ հետ չէ ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը: Երկրային 80 տարիները մեկ ակնթարթում միաձուլվեցին երկնային ոլորտների անսահմանությանը:

Ծնվել-մեծացել է ազնվական ընտանիքում: Մշակութային հոգեկերտվածքը ժառանգել է մտավորական ծնողներից: Բանասիրական կրթությամբ երիտասարդ մասնագետը, հավատարիմ մնալով վաղ պատանեկան շրջանի նախասիրություններին և օժտվածությանը, իր գործունեությունն է ծավալել երաժշտության բնագավառում. «Ղարաբաղ» երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, ապա և «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի: Նրա տարերքը հայկական ժողովրդական, գուսանական երգերն էին, որոնք կատարում էր զուլալ ձայնով: Երգացանկի մաս կազմող արտասահմանյան երգերը նույնպես համ ու հոտ էին ստանում նրա կատարումներից:

Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև զորամասեր: Ժողովրդական երգչուհին հյուրախաղերով հաճախ էր շրջագայում հայահոծ երկրներ` Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա, Պարսկաստան, Գերմանիա և այլուր: Ոչ միշտ ճաշակելով կյանքի քաղցրահամը` երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները:

Տարանուն փորձությունները դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար: Դժբախտ պատահարից հետո Գերմանիայում երկարատև բուժումներից և վերականգնումից հետո տունդարձի ճանապարհին, երբ Շուշիի բարձունքից երևացել է Ստեփանակերտը, նա, չկարողանալով տիրապետել իր հորդ հուզումները, ասել է, որ միայն «Ստեփանակերտ» երգը երգելու համար արժեր լինել երգչուհի և հայ:

«Գեղագետ-մանկավարժը կայացած կարող է համարվել, երբ իրեն գերազանցող սերունդ դաստիարակի». երբեմն սիրում էր կրկնել երգչուհին: Ղեկավարելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղը` Նաիրուհի Ալավերդյանը, իր հավաստմամբ, կրթել և դաստիարակել է իրեն գերազանցող սերունդ: Երգչուհին երկար-երկար ապրելու է իր երգերով ու իր երգերը հավերժությանը փոխանցող սերունդներով»: