Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը

Լուրեր

20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Բոլորը

Բրիտանացի կրիպտոարժույթի մայներ Ջեյմս Հոուելսը մտադիր է դատի տալ Նյուպորտ քաղաքին, որ թույլ չի տվել իրեն որոնողական աշխատանքներ անցկացնել աղբավայրում՝ գտնելու իր կոշտ սկավառակը, որը պարունակում է մոտ 750 միլիոն դոլար արժողությամբ Bitcoin դրամապանակի անձնական բանալին, հայտնում է Fortune ամսագիրը:

«Կրիպտոարժույթի ռազմատենչ սիրահարը նախատեսում է դատի տալ կես միլիարդ բրիտանական ֆունտի (628 միլիոն դոլար) պահանջով, եթե իրեն որոնումների համար թույլտվություն չտրամադրեն»,- գրում է ամսագիրը։

Ըստ պարբերականի՝ 39-ամյա Հաուելսը սկսել է կրիպտոարժույթի մայնինգը 2009 թվականին, նա իր խնայողությունները պահել է շարժական կոշտ սկավառակի վրա։ 2013 թվականին Հոուելսը սկավառակը դրել է տոպրակի մեջ, որը նախկին ընկերուհին սխալմամբ նետել է աղբարկղը։
Այդ ժամանակից ի վեր տղամարդը չի հրաժարվել այն աղբավայրում որոնումների փորձերից, քանի որ Bitcoin-ի արժեքը արդեն հասել է շուրջ 100000 դոլարի, և այդ դրամապանակի պարունակությունը ներկա փոխարժեքով կարող է լինել ավելի քան 749 միլիոն դոլար:
Սակայն Նյուպորտի քաղաքային խորհուրդը, որին պատկանում է աղբավայրը, Հոուելսին թույլտվություն չի տալիս որոնումներ իրականացնել, չնայած նրան, որ տղամարդն առաջարկել է քսակի գումարի մեկ քառորդը ծախսել ի շահ քաղաքի։ Ըստ Հաուելսի, նա արդեն իր դիմումներին տասը մերժում է ստացել ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի