Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանն աշխարհի առաջնության նախընտրական փուլում Ավստրիայի դեմ առաջիկա խաղում ֆավորիտ համարում է մրցակից թիմին:

«Միանշանակ առաջիկա խաղի ֆավորիտն Ավստրիան է:  Ավստրիան հավաքված խաղ է ցուցադրում։ Նրանք միասին խաղալու  երկար տարիների փորձ ունեն, փոխարինողների երկար նստարան ունեն: Սակայն մենք էլ մեր ուժեղ կողմերն ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ղազանչյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականը պետք է հիմնականում գործի պաշտպանությունում:

«Հարձակման գծում մենք, որպես այդպիսին, խնդիրներ չունենք, քանի որ մեր խաղացողներից շատերը կարող են կազմակերպել հարձակումն ու եզրափակել այն: Շեշտը պետք է դնենք պաշտպանության վրա»,-առանձնացրեց նա:

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Ալբերտ Թադևոսյանի կարծիքով՝ ազգային թիմը նորմալ նախապատրաստական շրջան է անցել:

«Այո, ֆավորիտը Ավստրիան է, և մենք պետք է ամբողջ ներուժով գործենք, անթերի կատարենք բոլոր նետումները»,-ասաց նա:

Նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կհյուրընկալի Ավստրիայի ընտրանուն: Այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի թիմի համար առաջնության հաջորդ փուլում պայքարը շարունակելու համար: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: