Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի կալանավորման օրդեր տրամադրելու մասին՝ այդ քայլը որակելով որպես «արդարության իրականացման առումով խոստումնալից»։

«Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի կողմից հայտարարված կալանավորման օրդերը խոստումնալից է արդարադատության իրականացման առումով։ Այս որոշումը չափազանց կարևոր քայլ է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացրած իսրայելցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- գրել է Ֆիդանը X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով․

«Մենք կշարունակենք աշխատել միջազգային իրավունքի իրագործման ուղղությամբ՝ իր բոլոր ինստիտուտներով և ցեղասպանությունը պատժելու կանոններով: Սա մեր պարտավորությունն է ոչ միայն սպանված պաղեստինցիների, այլև բոլոր ճնշված ազգերի և ապագա սերունդների հանդեպ»։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին,  պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին  և ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամեդ Դեյֆին կալանավորելու օրդեր է տվել՝  մեղավոր ճանաչելով ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի