Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ու Իսրայելի նախկին պաշտպանության նախարարին կալանավորելու օրդեր է տվել

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին,  պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին  և ՀԱՄԱՍ-ի մի շարք ներկայացուցիչների՝ այդ թվում ռազմական ղեկավար Մուհամեդ Դեյֆին կալանավորելու օրդեր է տվել՝  մեղավոր ճանաչելով ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ՝ կապված Գազայի պատերազմի և 2023 թվականի հոկտեմբերի հարձակումների հետ, գրում է AP-ն։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ այս որոշումը Նեթանյահուին և մյուսներին վերածում է միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների և, ամենայն հավանականությամբ, ավելի կմեկուսացնի նրանց և կբարդացնի 13-ամիս ձգվող հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունները: Սակայն դրա գործնական հետևանքները կարող են սահմանափակ լինել, քանի որ Իսրայելը և նրա գլխավոր դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, դատարանի անդամ չեն, իսկ ՀԱՄԱՍ-ի մի քանի պաշտոնյաներ արդեն սպանվել են հակամարտության ընթացքում:

«Պալատը համարում է, որ կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ անհատները միտումնավոր և գիտակցաբար զրկել են Գազայի խաղաղ բնակչությանը նրանց գոյատևման համար անհրաժեշտ պայմաններից, այդ թվում՝ սննդից, ջրից, դեղորայքից և բժշկական պարագաներից, ինչպես նաև վառելիքից և էլեկտրաէներգիայից»,- գրել է  երեք դատավորներից կազմված կոլեգիան իր միաձայն որոշման մեջ Նեթանյահուի և նրա պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ օրդեր տրամադրելու մասին:

Իսրայելի ԱԳՆ-ն սեպտեմբերին հայտարարել էր, որ ներկայացրել է երկու իրավական փաստաթղթեր, որոնք վիճարկում են ՄՔԴ-ի իրավասությունը և պնդում, որ դատարանը Իսրայելին հնարավորություն չի տվել հետաքննել մեղադրանքները նախքան օրդերներ խնդրելը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի