Սեպտեմբերի 25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին մասնակցել է 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիք» ազգային պարկի …

