Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբանները, ի նշան բողոքի, լքել են դատարանի դահլիճը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբանները լքել են դատական նիստն այն բանից հետո, երբ դատավոր Նինո Էլիշվիլին հրաժարվել է նիստին ընդունել ևս երկու փաստաբանի՝ Նիկա Գվարամիային և Դիտո Սաձագլիշվիլիին, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Սաակաշվիլիի փաստաբաններ Բեքա Բասիլայան և Շոթա Թութբերիձեն լքել են նիստերի դահլիճը։ Բանտի ադմինիստրացիան հրաժարվել է Սաակաշվիլիին դատարանի դահլիճ տեղափոխել, ինչն առաջացրել է պաշտպանական կողմի զայրույթը։ Փաստաբանները պահանջում էին նաև, որ բացի Վրաստանի Հանրային հեռուստաալիքից՝ ներգրավվեն նաև այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում նիստերի դահլիճում գտնվելու համար և ձեզ հրաժեշտ եմ տալիս: Մենք չենք հրաժարվում պաշտպանել Միխայիլ Սաակաշվիլիին, բայց քանի դեռ նրանից չենք պարզում մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական արդարադատության ոլորտում նրա օրինական պաշտպանության մասին, մենք չենք շարունակի մասնակցել գործընթացին»,- ասել է Բասիլայան։

Դատական նիստը շարունակվել է առանց Սաակաշվիլիի փաստաբանների։ Օրակարգում Միխայիլ Սաակաշվիլիի խափանման միջոցը փոխելու հարցն է։ Բասիլայան հույս է հայտնել, որ ազատազրկման տեսքով խափանման միջոցը կվերացվի։

Տաթև Ֆռանգյան