ՌԴ դեսպանն իրենց դավաճանությունը հերքում է ստիպված․ հայ ժողովուրդն արթնանում է, բայց չի կարելի վստահել նրան․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Առաջին ալիքի» եթերում հերքել է լուրերը, որ ՌԴ-ն Ադրբեջանի կամ Հայաստանի վրա ճնշում է գործադրում՝ հօգուտ մյուսի «Ո՛չ երկկողմ, ո՛չ էլ եռակողմ ձևաչափով չի արվում ոչինչ, որը կարող է հայ հասարակության կողմից դիտարկվել գործարք հայ ժողովրդի թիկունքում։ Նման բան չկա բացարձակապես՝ ոչ մի դավաճանական պայմանավորվածություններ ՌԴ-ի հովանու ներքո»։ Ինչպե՞ս եք սա հասկանում, ինչո՞ւ է պարոն Կոպիրկինը ստիպված սա հերքել։

-Լավ օրից չէ, որ պարոն Կոպիրկինը նման բան է ասում, նույնիսկ «լայաղ» չէին անի այսպիսի բան ասել, եթե չլինեին մեզ նման մարդիկ, ձեր հաղորդումների պես հաղորդումները, եթե չլիներ Ժիրայր Սեֆիլյանի պես կարգին՝ խորը ազգային շարժումը։ Ստիպված են իրենք դա ասել, տեսնում են, որ հայ ժողովուրդն արթնանում է և կարող է տեսնել ու իր մաշկի վրա զգալ, հասկանալ Օտտո ֆոն Բիսմարկի ասածը՝ «ՌԴ-ի հետ ցանկացած պայմանագիր ավելին չարժե, քան այն թուղթը, որի վրա ստորագրվել է դա»։ Դրա համար իրենք հիմա ստիպված են ասել, որ չէ՛, չէ՛, մենք չենք դավաճանում, բայց որևէ խոսքի, որևէ ռուս պաշտոնյայի ասածի չի կարելի վստահել։ Ռուս ժողովրդից մեզ համար բարեկամներ կարող են լինել և եղել են բացառապես նրանց մտավորականները՝ ուղնուծուծով ռուս, արիստոկրատ, իսկական մտավորականները։ Պիտի հասկանանք, որ քաղաքական դաշտը չի կարող մեզ դաշնակից լինել, չի կարող մեզ չդավաճանել, որովհետև եթե մեզ չդավաճանեց, իր պետականությունն է հարվածի տակ դնելու։ Մեր և ՌԴ-ի շահերն այս պահին տրամագծորեն հակառակ են։ Ուրիշ բան, որ որոշակի դեպքերի զարգացման հետևանքով առաջիկայում չի բացառվում, որ ՌԴ-ն իրոք մեր դաշնակիցը լինի։

-Ինչի՞ արդյունքում ՌԴ-ն կարող է ՀՀ-ի իրական դաշնակիցը դառնալ, ռուսական ներքին քաղաքական վերադասավորումների, փոփոխությունների, վայրիվերումների՞ արդյունքում։

-Առաջին հերթին՝ ռուսական ներքին քաղաքական վայրիվերումների, բայց նաև արտաքին ճնշումների, որոնք գնալով թանձրանում են։ Մենք տեսնում ենք, թե ՌԴ-ի շուրջն ինչ հրե օղակ է ստեղծված։ Իսկ հրե օղակների մեջ առնում են այն օղակներին, որոնց պետք է ոչնչացնել։ Ռուսաստանն այդպիսին է՝ նա մի տեղից պիտի ճեղքի, մենք մեր ձեռքի մեջ ձվածեղ արեցինք, տվեցինք նրանց՝ 200 տարի շարունակ։ Իսկ ի՞նչ արեցին նրանք՝ առաջ քաշեցին «Հայաստանն առանց հայերի» գաղափարը Օսմանյան կայսրության ձեռքով, իսկ Օսմանյան կայսրությունը քուրդ ժողովրդի միջոցով դատարկեց այն բարձրավանդակը, որտեղ 10 հազար տարի մենք էինք ապրել։ Եվ հիմա էլ մենք ենք դատարկում մեր դասագրքերից, երբ գրում ենք ոչ թե Հայկական բարձրավանդակ, այլ՝ Արևելյան Անատոլիա։ Պարտությունն առաջին հերթին մեր մտքում և սրտում է, հետո նոր դրա արձագանքն է իրականություն դառնում։ Տեղով էլ կրակ դառնան այդ կայսրությունները՝ ռուսականը, օսմանյանը՝ թուրքականը, Ադրբեջանն իր հերթին՝ չէին կարող այս պատերազմում հաղթել, եթե մենք մեր ներսում պարտություն կրած չլինեինք։ Այսօր բարոյական ճգնաժամ կա՝ նայեք սոցցանցերը և կտեսնեք, թե ինչ խորը ատելություն կա միմյանց նկատմամբ։ Հիմա ես ասում եմ՝ «պարոն Քոչարյան», «նիկոլականները» հարձակվելու են վրաս, ասում եմ՝ «պարոն վարչապետ», «քոչարյանականներն» են հարձակվում։ Անբարոյականությունը ցեցի նման կերել է մեր ժողովրդին՝ իմ մաշկի վրա եմ դա զգում։

-Հայաստանյան քաղաքական համակարգն ավելի շատ դեստրուկտիվիզմի վրա է կառուցված։ «Դու իմ թշնամին ես, ես էլ քո թշնամին եմ, իրար պիտի մորթենք, ես պիտի գամ իշխանության և քեզ վերացնեմ»,- այս սկզբունքով են կարգավորվում քաղաքական հարաբերությունները։ Սկզբունքը «ընդդեմն է միմյանց», «հանունի» չէ, և տարիներ ի վեր չի փոխվում դա։

-Այո՛, չի փոխվում, չակերտյալ «հեղափոխություն» կոչվածը, իհարկե, հրաշալի իրադարձություն էր, բայց ոչ երբեք հեղափոխություն։ Դա գունավոր հեղափոխության ռուսական իմիտացիա էր, բայց հրաշալի էր այն առումով, որ մեր ժողովուրդը զարթոնք ապրեց։ Ժողովուրդն ինքն իրեն պակաս օտարված զգաց հայրենիքից և հարազատություն զգաց հայրենիքի հանդեպ։ Կարգախոսն էլ «Մերժիր Սերժին» էր, այսինքն՝ միշտ մինուսով ենք մենք գնացել, և ի՞նչ եղավ այս ընտրությունների ժամանակ՝ Փաշինյանին ատողները ձայն տվեցին Քոչարյանին, Քոչարյանի ատողները՝ Փաշինյանին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան