Սերժ Սարգսյանն ասում էր՝ դե լավ, թեմա՞ է այդ մի քանի մլն դոլարը. Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե փաստեր ունեն միլիոննների մասին կամ խախտումների մասին, կարող են համապատասան միջոցներ ձեռնարկել: Ես հայտարարագրել եմ և շարունակում եմ հայտարարագրել իմ ունեցվածքը»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությանը, որ կան իշխանական պատգամավորներ, այդ թվում նաև ինքը, որ իշխանության գալուց հետո նյութական ձեռքբերումներ են ունեցել, անշարժ գույք են գնել:

«Եթե նկատի ունեն 25 հազար դոլարով ձեռք բերված առանձնատունը Ձորաղբյուրում, եթե նկատի ունեն 2015թ. նախորդ մեքենաս վաճառելով ձեռք բերած մեքենաս, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց պատգամավորը:

Հունական կղզիներում ճոխ հանգիստ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին ի պատասխան՝ Հակոբյանը նշեց, որ իրենք, ինչպես բոլորը, ունեն հանգստի իրավունք. «Դա իմ անձնական կյանքի մի մասն է, չեմ ցանկանում մեկնաբանել իմ անձնական կյանքը»:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն իր իշխանության օրոք քննադատվում էր «Բադեն-Բադեններում» հանգստանալու համար, Հակոբյանը պատասխանեց. «Անձնական նպատակներով պետական ինթնաթիռը, պետական գումարներն օգտագործելը խնդրահարույց էր… Սերժ Սարգսյանն ասում էր՝ դե լավ, թեմա՞ է այդ մի քանի միլիոն դոլարը… Իսկ մեզ համար մի քանի միլիոնը դոլարը մեծ թեմա է»:

Մանրամասները՝ տեսանյութում: