Խորհրդարանում քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած նախագիծը։ Դեռևս 2021թ. ապրիլին կառավարության նիստում հաստատված նախագծով, առաջարկվում է սոցիալական փաթեթի շահառու պետական ու հանրային ծառայողներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարը ծախսել նաև ուսանողական վարկերի ու մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ …

