Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր օրենքի նախագիծ է դրել քննարկման, որով առաջարկվում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին օրենքը։ Այս օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, պաշտպանելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները։ Օրենքը սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, …

