Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Լուկաս Սելարայանը միացել է ֆուտբոլի ազգային հավաքականին, հայտնում են ՀՖՖ-ից: «Հայաստանի ազգային ընտրանին արդեն իսկ գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նախապատրաստական փուլը կանցկացնի այդ քաղաքում»,- ասված է հաղորդագրությունում: 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականը նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հավաքականի հետ, …

