ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանը Ղազինյանի թեկնածության առաջադրումը կանխող նախագիծ է շրջանառում

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Պատգամավորն առաջարկում է օրենքը լրացնել նոր հոդվածով, այն է. «Եթե ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու։ Եթե օրենքը կարգավորում է հանձնաժողովի նախագահի ընտրության կարգը, ապա փոխնախագահի պարագայում օրենքում բաց կա:

Գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չունենք կարգավորում, որում հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը:

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մինչև այժմ չի կարողացել ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հայաստան» խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին՝ պատգամավոր Արթուր Ղազինյանին, որին հանձնաժողովի անդամների ՔՊ-ական մեծամասնությունը չի ընտրում: Ղազինյանն արդեն 12 անգամ չի ընտրվել փոխնախագահի պաշտոնում։

Նախագծի հեղինակը հույս ունի, որ նախագծի ընդունման արդյունքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը բնականոն ընթացք կունենա:

Մերի Մարտիրոսյան