Ճտքակոշիկ լիզողնե՛ր, Պուտինի արևով եք երդվում, դա ստոկհոլմյան սինդրոմ է․ նա էրդողանի հետ է տանգո պարում, ուր տղամարդն ինքը չէ․ Կարեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ն զրուցել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, վերջին օրերին հայ-ադբեջանական սահմանին լարվածության, փոխհրաձգությունների ժամանակ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն չկատարեցին իրենց դաշնակցային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ՝ ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ հայ-ռուսական համատեղ զորախումբը չլծվեցին մեր տարածքների պաշտպանությանը, ինչպես դաշնակցային պարտավորություններն էին ենթադրում։ Հայ հանրույթի զայրույթն արդարացվա՞ծ էր, ինչո՞վ եք դա պայմանավորում։

-Այդ զայրույթը պայմանավորված է նրանով, որ քո սպասելիքները չեն համընկնում իրականության հետ։ Ընդ որում՝ դու քո սպասելիքները ձևավորում ես քո ներքին էմոցիոնալ ապրումներով, սիրով և ատելությամբ, բայց դա իռացիոնալ հիմքերի վրա է։ Որտեղի՞ց է եկել, որ Ռուսաստանը կգա կփրկի մեզ։ Հայտնի է, որ ՌԴ-ն երբեք ոչ մեկին չի փրկել։ Մեզանում շատ ակտիվ սրսկվել է՝ սկսած Խաչատուր Աբովյանից, որ ռուսները լավն են։

-Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի» աշխատանքում օրհնում էր էն սհաթը, որ «ռուսի ոտքը մտավ Հայաստան»։

-Ես դրանց ասում եմ ճտքակոշիկ լիզողներ, որ պետք է դիմել ՌԴ-ին այս սրացումների ժամանակ։ Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն չունի դաշնակից։ ՌԴ-ն ունի գործընկերներ, և նրա հիմնական գործընկերը Էրդողանն է։ Ընդ որում՝ էդ տանգոյում տղամարդը Էրդողանն է, իրենք կանացի դերում են։ Ու սրան կա շատ լուրջ բացատրություն՝ ՌԴ-ին շատ է անհրաժեշտ սևծովյան տարածքը։ Ընդհանուր՝ ուկրաինացի փորձագետների մոտ էլ կա այդ կոնսենսուսը, որ ՌԴ-ն և Թուրքիան փորձում են Արևմուտքը նետել դուրս, իրենք փորձում են վերցնել հնարավոր բոլոր կապերը, որոշում կայացնելու կենտրոնը վերցնել իրենց։ Այն երկրներում, որ սկսում են իրենցով անել, դա սկսում են հասկանալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան