Պուտինը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծման գործում ավելանում է ՌԴ միջնորդական ջանքերի շարունակման կարևորությունը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծման գործում ավելանում է Ռուսաստանի միջնորդական ջանքերի շարունակման կարևորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Կոլեգիայի  ընդլայնված նիստին։

Ըստ Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ իրավիճակը տարածաշրջանում դեռևս ամբողջությամբ չի հանդարտվել։

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց են տվել, որ իրավիճակն այդ տարածաշրջանում չի հանդարտվել։ Կայունության ապահովման հարցում ծայրահեղ պահանջված է ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության պահպանման և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման  երաշխավոր։ Անկասկած, մեծանում է ՌԴ դիվանագիտության դերակատարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնման, կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային միջանցքների բացման գործում»,- հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ այս հարցերով զբաղվելու համար փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։

ՌԴ ղեկավարը նաև շեշտել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված են այդ խնդիրների երկարաժամկետ կարգավորման հարցում։

Տաթև Ֆռանգյան