Պոլիէթիլենային տոպրակների վաճառքը հունվարից կարգելվի․ինչ այլընտրանք կա և որքան կվճարեն քաղաքացիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պոլիէթիլենային տոպրակի քայքայման համար հարկավոր է շուրջ 500 տարի․ այդ ընթացքում այն կհասցնի ջրի և հողի մեջ արտանետել բազմաթիվ վնասակար նյութեր։ Հասկանալու համար, թե ինչ ահռելի վնաս են հասցնում այդ տոպրակները շրջակա միջավայրին, բավական է միայն նշել, որ աշխարհում ամեն տարի շուրջ 4 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում։

Եվրոպական երկրներից շատերը դրանց կիրառումը սահմանափակել են։ Նման ճանապարհով են որոշել գնալ նաև Հայաստանում․ հունվարի 1-ից  խանութներում կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

Երբ երկու տարի առաջ պատռվեց Մարգարիտ Ստեփանյանի ձեռքի պոլիէթիլենային տոպրակը և կատարած գնումները հայտնվեցին գետնին, որոշեց հիմնադրել սեփական ընկերությունը և զբաղվել բազմակի օգտագործման պայուսակներ ու տոպրակներ կարելով։

«Լինելով բնություն պաշտող մեկը՝ որոշեցի սկսել էկո-պայուսակների արտադրությունը ու մեր պայուսակներով մարդկանց մոտեցնել պայուսակ կրելու մշակույթին»,- պատմում է էկո-պայուսակներ արտադրող ընկերության տնօրեն Մարգարիտ Ստեփանյանը։

Պետությունը պոլիէթիլենային տոպրակներն առաջարկում է փոխարինել կենսաքայքայվող նյութից կամ կտորից պատրաստված բազմակի օգտագործման փաթեթներով։ Խանութները, սակայն, կշարունակեն օգտագործել 50 միկրոնից բարձր, կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված պլաստիկե տոպրակներ, որոնք ստացվում են վերամշակման արդյունքում։ Այս տոպրակները չեն արգելվելու՝ անկախ հաստությունից։

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանն ասում է՝ նշված տոպրակները չեն արգելվելու, քանի որ այլընտրանքային տարբերակներ չկան: Իսկ 10-20 դրամի փոխարեն քաղաքացին որքա՞ն պետք է վճարի բազմակի օգտագործման պայուսակ կամ տոպրակ գնելու համար։

«Էկո-պայուսակների արժեքը 500-1000 դրամ կարող է լինել»,- նշում է Մարգարիտ Ստեփանյանը։

Գործարարը երևանյան սուպերմարկետներից մեկին առաջարկել է իր ընկերության արտադրած էկոպայուսակները․ այժմ սպասում է որոշմանը։

Հայաստանի գրեթե բոլոր ջրային տարածքներն աղտոտված են պլաստիկե թափոններով, պոլիէթիլենային տոպրակները նաև աղբավայրերից քամու միջոցով տարածվում և աղտոտում են շրջակա միջավայրը, այրման դեպքում էլ արտադրում վնասակար գազեր, վերածվում միկրոպլաստիկի, հողի ու գրունտային ջրերի միջոցով թափանցում մարդու օրգանիզմ։

«Պլաստիկը չի քայքայվում շրջակա միջավայրում, ունենալով շատ քիչ քաշ՝ զբաղեցնում է շատ մեծ տարածք և մի քանի անգամ փոքր քաշ ունեցող տոպրակները մտնելով շրջակա միջավայր՝ չեն թողնի, որ նորմալ փոխանակում լինի»,- նկատում է բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանն ընդգծում է՝ պլաստիկ նյութերի՝ շրջակա միջավայրին հասցրած վնասը շատ մեծ է․ դրանցից տուժում է նաև կենդանական աշխարհը։

«Պոլիէթիլենային տոպրակների տակ խեղդվում են բույսերը, կենդանիները, պարզ է, որ պլաստիկ տոպրակներն ամենավտանգավորներից են, դրանք հավաքելն ու ոչնչացնելը բավականին դժվար պրոցես է»,- ընդգծում է բնապահպանը։

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքով, բնականաբար, կշահեն պայուսակների ու էկո-տոպրակների արտադրությամբ զբաղվողները և հակառակը՝ կտուժեն պոլիէթիլենային տոպրակներ արտադրողները։ ՀՀ-ում պլաստիկե հումքով տոպրակներ պատրաստող 40-ից ավելի ընկերություն կա։ Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ առաջարկվել էին դեռ նախորդ տարի: ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալն ասում է՝ օրենքն ընդունվեց միայն հիմա, քանի որ գործադիրը տնտեսվարողներին ժամանակ էր տվել՝ վերապրոֆիլավորվելու և հարմարվելու նոր պայմաններին։ Այն տնտեսվարողները, որոնք հունվարի 1-ից կխախտեն օրենքը՝ գնորդին տրամադրելով մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակ, կտուգանվեն 30 հազար դրամի չափով։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են իրավասու հետևել՝ արդյո՞ք տնտեսվարողները ենթարկվում են օրենքի պահանջին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան