Առաջիկա ժամանակահատվածում Թուրքիայի պայքարը Սիրիայում «ահաբեկիչների» դեմ որակապես նոր մակարդակի կբարձրանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Անկարայի դիրքորոշումը Սիրիայի ու Աֆղանստանի հարցերում։ Հայտնում է Անադոլու գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ Անկարայի համբերությունը Թուրքիայի հարավային սահմանների մոտ YPG-ի «ահաբեկիչների» գործողությունների նկատմամբ սպառվել է։ «Մենք ահաբեկիչների դեմ բոլոր անհրաժեշտ …

