Նիկոլ Փաշինյա՛ն, Պուտինին ասա՝ չեմ գալու ձեր ՀԱՊԿ, թշնամուս բարեկամներն են՝ դավաճանել են․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

–Պարո՛ն Արշակյան, գնահատական եք հնչեցնում, որ ՌԴ-ն չի կարողանում Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունների դեմն առնել, և ՀՀ-ին ՌԴ-ն հանձնում է որպես մանրադրամ։ Իսկ ՀՀ-ն այլընտրանքներ չունի՞՝ դա թույլ չտալու համար․ աշխարհում միայն ռուսներն ու թուրքերը չեն, չէ՞։

-Այո՛, ռուսները չեն կարողանում պահել ու դա խոստովանում են։ Պուտինը խոստովանեց՝ Հայաստան հանձնելու, Հադրութն ու Շուշին հանձնելու փաստաթուղթ եմ գրել, մի քանի օր առաջ էլ դափնիները ներկայացրեց՝ պարտության ճյուղերը, ասաց, որ պարտադրում է ինքը Հայաստանին որպես ստրատեգիական դաշնակից, պետք է անեք իմ ասածը՝ սահմանազատվեք, ճանապարհներ տվեք։ Ալիևն էլ խոստովանեց՝ մեծ քանակությամբ զենք է ստանալու։ Վարչապետին ես ասում եմ՝ շատ խոսեք, բացատրեք ձեր թիմակիցներով, կարիքը զգում ենք դրա։ Մեր պետության և ժողովրդի վրա հիմա գաղափարական, հոգեբանական ագրեսիա կա։ Խոսեք, պաշտպանվենք, մենք ձեզ պաշտպանենք։ Ասաց, որ չենք մերժի մեզ պարզած ցանկացած ձեռք, ՀԱՊԿ-ի միջոցով չեն անում, Փաշինյանն ասաց՝ իրավունք ենք վերապահում մեզ դիմել այլ կենտրոնների, ուժերի, որոնց հետ մեր շահերը համընկնում են։ Եթե մեր և Ղազախստանի, Ղրղզստանի շահերը չեն համընկնում, չի նշանակում՝ աշխարհում մենակ ենք, ձեռք են պարզում մեզ։ Սակայն մեզ ասում են՝ հայտարարեք, որ նրանց հետ չեք, ձեզ մոտ կա ժողովրդավարություն, հրավիրում ենք, արժեքային համակարգ կա ձեզ մոտ, աջակցում ենք։ Մեզ առաջարկել են 2․6 միլիարդ եվրոյանոց «Մարշալի ծրագիր»։

–Մնում է՝ Հայաստանը կարողանա օգտվել եղած ռեսուրսներից և հնարավորություններից։

-Դա էլ շնորհք է։ Պետք է կարողանալ օգտվել, ձեռքը պարզել են։ Համ էլ մի քիչ համարձակ եղեք։

-Միգուցե՝ Պուտինի զանգերի՞ց են զգուշանում։

-Պուտինն ինքը հարգում է համարձակ մարդկանց, մենք դավաճան չենք, ինքն է մեզ դավաճանել։ Դուք հասկանո՞ւմ եք, ինքը մեզ դավաճանել է, մենք էլ իսպանացի ենք, ամաչում ենք։ Մենք դավաճան չենք, հավատարիմ ենք։ Տեսե՛ք Եռաբլուրը՝ մեր հավատարիմ և անձնազոհ զավակներն են։ Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը և քաղաքակրթությունը։ Նիկոլ Փաշինյանին ես ասում եմ՝ համարձակ եղիր։ Պուտինին ասա, որ ես չեմ գալու ձեր ՀԱՊԿ-ն, իմ թշնամու բարեկամների հավաքույթին չեմ գա։ Ես գամ, քեզ հետ խոսենք, բանակցենք, բանակցություն անենք, բայց մի՛ տարեք մեզ այդտեղ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան