Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են Գերագույն հանձնաժողովի նիստ հրավիրել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի արտգործնախարար ՀոսեյնԱմիր Աբդոլլահիանը, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի միջև երկարատև հարաբերություններին, Թվիթերում գրել է, որ Իրանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ընթացքում Գերագույն հանձնաժողովի նիստ հրավիրել, գրում է Mehr գործակալությունը։

Նախարարը նաև հայտնել է, որ կիրակի Թուրքմենստանի մայրաքաղաքում Իբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն անցել  բարեկամական և ջերմ մթնոլորտում՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարաբերությունների համակողմանի զարգացումը և որոշ խոչընդոտների վերացումը։

Իրանի պատվիրակությունը, նախագահ Իբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ, շաբաթ գիշեր ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ ECO-ի 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

ECO-ի գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահը մի քանի երկկողմ հանդիպում է ունեցել տարածաշրջանի տարբեր երկրների ղեկավարների հետ։

Շեշտը դնելով երկկողմ և տարածաշրջանային հարցերում երկու երկրների համագործակցության և համակարգման զարգացման վրա՝ Իրանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են Թեհրան-Անկարա հարաբերությունների համակողմանի զարգացման համար բոլոր հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը։

Տաթև Ֆռանգյան