Արցախի բանակն այս պահին չեզոքացված է․ ՌԴ-ն և Թուրքիան են պատերազմական բալանսը պահում․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ

– Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ կային աղետալի սպասումներ, որ հնարավոր էր՝ Հայաստանին պարտադրվեին ոչ ցանկալի զիջումներ։ Առաջին հերթին միջանցք տալ-չտալու հարցն էր, կային նաև սահմանազատման թեմայով սպասումներ, որ հնարավոր է՝ Հայաստանին պարտադրվեր «խաղաղության» կոչվող փաստաթուղթ ստորագրել, որի հետևանքը կլիներ Արցախից հրաժարումը: Նոր ստորագրված փաստաթուղթը, Ձեր գնահատմամբ, նոր խութեր պարունակու՞մ է կամ արդյո՞ք դրական ինչ-որ բաներ կան՝ հաշվի առնելով մեր սպասելիքները:

-Այդ սպասելիքներն իրավունք ունեին լինելու, որովհետև այս մեկ տարվա ընթացքում հաճախ խոսքերը և գործերը չէին համապատասխանում. հնչում էին խոսքեր, բայց իրականությունն այլ էր և, այո՛, ժողովրդի մոտ կարող էին կատաստրոֆիկ սպասումներ լինել։ Բայց դա տեղի չունեցավ, ստորագրվեց փաստաթուղթ, որը բավականին մեղմ է և շարունակությունն է այն պրոցեսի, որը սկսվել է 2020-ի նոյեմբերին, կտրուկ փոփոխություններ չկան:

-Ինչո՞ւ է մեղմ, կարող էր ավելի վա՞տը լինել, ինչի՞ արդյունքում ավելի վատը չեղավ:

-Իհարկե՝ կարող էր լինել: Եթե 2020-ին բոլոր հարցերը լուծվում էին ռուս-թուրքական ալյանսի ներքո, ապա այժմ վիճակը փոխվել է, և այսօր տարածաշրջանում զարգացող պրոցեսներին մասնակցում են նաև մյուս աշխարհաքաղաքական և ուժային կենտրոնները:

-Չնայած այդ երեք ուժերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան են նստում սեղանի շուրջ․․․

-Երեք ուժերը նստում են սեղանի շուրջ՝ որպես ձևաչափ, բայց այսօր տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում պրոցեսները զարգանում են նաև ուրիշ ուժային կենտրոնների շահերի հետաքրքրություններից ու կարծիքներից ելնելով։ Դա մի քիչ հեշտացնում է հայկական կողմի հետագա աշխատանքները, որովհետև հիմա մենք հնարավորություն ունենք ինչ-որ տեղ մանևրելու դիվանագիտական և ռազմական ոլորտում, ինչի հնարավորությունը մենք չենք ունեցել 2020-ի նոյեմբերի 9-ին և մինչ այդ հայտարարության ստորագրումը:

-Շուրջ մեկ տարի ՀՀ սահմաներին, Արցախում ռազմական սադրանքներ էին: Կարելի՞ է ասել, որ հայկական կողմի՝ ժամանակ ձգելու այս քաղաքականությունն ինչ-որ արդյունք տվել է այն իմաստով, որ պատերազմից հետո այդ շոկային, զոհի, պարտվածի հոգեբանության պայմաններում ավելի շատ կկարողանային մեզ պարտադրանքներ ներկայացնել, քան հիմա:

-Առաջին հերթին պետք է խոսել ոչ թե ռազմական սադրանքների մասին, այլ հասկանալ, որ պատերազմը շարունակվում է, ռազմական գործողությունները շարունակվում են, սակայն ուրիշ ֆորմատով: Եթե մինչև 2020թ. նոյեմբեր լայնածավալ ռազմական գործողություններ էին ծավալվում Արցախում, ապա հիմա ռազմական գործողություններ են իրականացվում ՀՀ տարածքում, և այն ագրեսիան, որ տեղի է ունեցել Արցախում, շարունակվում է արդեն ՀՀ-ի դեմ:

-Հետաքրքիր է՝ այս փաստաթղթի ստորագրումից հետո՞ էլ կշարունակվի այդ ագրեսիան։

-Կողմերը խոսքերն օգտագործում են տարբեր իմաստով: Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ ասելով՝ հասկանում է մեկ բան, Հայաստանը՝ այլ բան, Ռուսաստանը՝ մեկ ուրիշ բան, դրա համար էլ հակասություններ են առաջ գալիս: Ադրբեջանն անվտանգության երաշխիքների գործողությունների համապատասխան կարող է ասել, որ մայիսից նոյեմբեր ագրեսիվ մոտեցումները և հայկական հողերի զավթումը անվտանգության ապահովման աշխատանքներ էին, և անշուշտ, կարող է այդպիսի «անվտանգություն» ապահովող գործողությունները շարունակել: Իսկ անվտանգության տակ ի՞նչ է հասկանում Հայաստանը. չենք ձևակերպել, որպես հասարակություն և որպես իշխանությունը պետք է ձևակերպեինք դա: Արդյո՞ք Հայաստանն անվտանգության տակ հասկանում է ինքնիշխանության ապահովումը՝ որպես առանցքային մոտեցում, արդյո՞ք ՀՀ-ի տարածքային ամբողջականության հարցը կա որպես անվտանգության երաշխիք և մոտեցում, թե՝ չէ: Այն, որ Ադրբեջանն այսօր իր վերահսկողության տակ է պահում 75 մինչև 95 քառ կմ, դա ի՞նչ է, ինչպե՞ս է Հայաստանը դա ներկայացնում միջազգային ատյաններում: Այդ հարցերը պետք է դրվեն և լուծվեն:

– Միամտորեն սպասում են, որ սահմանազատման պրոցեսի արդյունքում հետ կգնան:

– Սահմանազատումը և սահմանագծումը տեղի են ունենում պատերազմից հետո, բայց երբ քո նկատմամբ շարունակում են ռազմական գործողությունները, հնչում են քո դեմ սպառնալիքներ, խոսում են այն մասին, որ «Զանգեզուրի միջանցքը», քո տարածքները վերցնելու են իրենց վերահսկողության տակ՝ խոցելի դարձնելով քո ինքնիշխանությունը, քո վերահսկողությունը Սյունիքի վրա, այդ վիճակում սահմազատման մասին խոսելու իրավունք մենք չունենք, մենք պիտի խոսենք պատերազմի մասին, ՀՀ ռազմական անվտանգության մասին: Քանի դեռ Ռուսաստանը և Թուրքիան հետ չեն քաշվել այն մոտեցումից, որ Հայաստանին պարտադրում են ինչ-որ որոշումներ և թելադրում են իրենց կամքը, դա պատերազմական գործողություն է, և քանի դեռ շարունակվում է պատերազմի տրամաբանությունը, սահմանազատման, տնտեսական զարգացման մասին խոսելը ճիշտ մոտեցում չէ: Առաջին քայլը պետք է լինի ռազմական տրամաբանությունը կասեցնելը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան