Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից մեկ հոդված հանվել է։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, չի հիմնավորվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը․ «Գործը հսկող դատախազի դիտարկմամբ՝ չի հիմնավորվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։ Այլ մանրամասներ՝ չեն հաղորդվում»,- նշեց Ալեքսանյանը։ …

