«Հիշում ենք և խոնարհվում»․ Արցախի ԱԳՆ
Այսօր Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր և ԱԳՆ ողջ անձնակազմի անունից ծաղիկներ խոնարհել 1988 թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։
«Հիշում ենք և խոնարհվում»,- ասված է հաղորդագրությունում։