Դա որևէ մեծ արտոնություն չի տալու. Թորոսյանը՝ զինվորականների բուժօգնությանն առնչվող օրինագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որն ԱԺ օրակարգ չընդգրկվեց։ Նախագծով առաջարկվում էր զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ և անվճար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ներկայացված նախագիծը պոպուլիստական համարեց:

«Եկեք միասին գնանք հիվանդանոցներ և ձեր աչքով տեսեք, թե զինծառայողներն ինչքան ժամանակ են հերթ կանգնում։  Դուք ինչպես միշտ խոսում եք իրականությունից կտրված բաների մասին, որոնք փաստական հիմնավորում չունեն,- դիմելով Արսեն Թորոսյանին՝ նշեց Թագուհի Թովմասյանը:- Զինծառայողը բոլոր օրենքներով մինչև ծառայության անցնելն ունի արտահերթ բուժման արտոնություն, իսկ դրանից հետո զինծառայողը չունի արտահերթ բուժման արտոնություն։ Նա և նրա ընտանիքն ունեն պետպատվերի շրջանակում բուժման հնարավորություն, բայց ոչ արտոնություն: Մի՛ ստեք»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշեց, որ պատգամավորի նախաձեռնած օրենքը որևէ ավելի մեծ արտոնություն չի սահմանելու։

«Տիկին Թովմասյան, եթե դուք երբեմն քարոզչական նպատակներով հոսպիտալներ եք այցելում, ես հիմնականում այնտեղից դուրս չեմ գալիս։ Ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է մեկ-մեկ հայելու մեջ նայեք»,- ասաց Թովմասյանը։