ԱԽ նիստերը ձեր թիմով եք անցկացնում․ ԱԺ-ն, հատկապես ընդդիմությունը, տեղյակ չի լինում շատ բաներից․ Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Իշխանությունն այսօր էլ չի անդրադառնում այդքան կարևոր սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներին»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին հայտարարության» նախագիծը։

Օհանյանն ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումը, միակողմանի սահմանազատման և սահմանագծման գործողությունները, ՀՀ ինքնիշխանության կորստի և Արցախի՝ իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք է։

«Եվ ակնհայտ է, որ ինչպես պատերազմից հետո, իշխանությունն ունենալով ամբողջ գործիքակազմը՝ գնահատական տալու ստեղծված իրավիճակին և իր իսկ թիմի գործունեությանը, այսօր էլ չի անդրադառնում այդքան կարևոր սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներին՝ ամեն կերպ, ամեն ինչ անելով, որ փակ քննարկում կազմակերպվի և դրա ընթացքում ներկայացված խմբագրված հայտարարության տարբերակին նոր առաջարկություն չտալով դեմ քվեարկեց»։

Օհանյանը նշեց, որ զգայուն հարցը պետք է բաց քննարկվի և իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում, հակառակ հաշվետու լինելու խոստմանը, պատճառաբանելով, թե ինչ ուզում, այն էլ բանակցում են։

«Պարտություն և կապիտուլյացիոն հայտարարություն։ Պատերազմը կանգնեցնելուց հետո զորքի բանավոր հետքաշումը, ռազմավարական բարձունքների, ճանապարհների հանձնման և մաքսակետերի տեղադրման շարունակական տրամաբանության մեջ է։ Այսինքն՝ պայմանավորվածությունների մասին իմանում ենք կատարված փաստերից հետո։ Պարտությունից հետո հաղթանակած կողմը պարտված կողմի վրա արտաքին ճնշումները սաստկացնում է»։

Օհանյանի խոսքով՝ խորհրդարանական կառավարման առավելույթունները պետք է օգտագործեն, որ ժողովրդի, ազգային ու պետական շահերին հակառակ և՛ ճնշումներ, և՛ պայմանավորվածություններ չլինեն և իշխանությունը ինքը պետք է ընդդիմադիր ուժերի գործիքակազմին դիմի՝ նման երևույթները կանխարգելելու համար։ Գործադիրը պետք է խորհրդարանում հաշվետու լինի։

Պատգամնավորն ընդգծեց, որ ընդդիմությունը շատ հարցերից տեղյակ չի լինում, հատկապես անվտանգության խորհրդի նիստերից, միաժամանակ, գրավոր և բանավոր համաձայնությունները շարունակվում են. «Դուք նորից պնդում եք՝ մի խանգարեք, ինչ ուզում բանակցում ենք։ Կասկածները հանրության մոտ խորանում են և սա իսկականից բերում է անվստահության»։

Օհանյանը նշեց, որ պահանջում են գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային, բոլոր պայմանավորվածությունները կատարել ՀՀ-ում գործող օրենսդրական ընթացակարգերի համարձայն: «Պահանջում ենք նաև բանակը վերականգնել, սահմաններն ամրապնդել և բարելավել, կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: