Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրանական զորավարժությունների առնչությամբ հայտարարություններին։ Այս մասին գրում է IRNA-ն։ Մասնավորապես, Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն ասել է, որ Ադրբեջանի նախագահի դիտողությունը զարմանալի է, քանի որ երկու երկրներն ունեն լավ, հարգալից հարաբերություններ և ամենաբարձր մակարդակներում նորմալ հաղորդակցվում են։ Նա նաև նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարները Նյու …

